Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում և Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 3 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Կարծիքներ