Ինչպե՞ս է նշել հաղթանակը Լևոն Արոնյանը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել և գրել, թե ինչպես է նշել հաղթանակը Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում:
«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս՝ իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,- գրել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ Goldmoney Asian Rapid մրցաշարի եզրափակչում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, իսկ մինչ այդ կիսաեզրափակչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Կարծիքներ