Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները

Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։

Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝

B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),

C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ),

D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):

Մրցութային առաջին օրը D դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը՝ «Աժուռ» նժույգով («Սիլ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ դարձյալ Ալբերտ Սուքիասյանը՝ «Սուպեր Ալիանս» նժույգով («Սիլ» ակումբ), իսկ 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Անյա Ռոգովան՝ «Հենեսի» նժույգով («Նաիրի» ակումբ)։

 

C դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Խալաթյանը՝ «Գանձ» նժույգով (Հ․Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն), 2-րդ հորիզոնականը՝ Գեորգի Ղազարյանը՝ «Սպրուտ» նժույգով («Մուլտի Գրուպ» ակումբ), իսկ առաջին հորիզոնականը գրավել է Անյա Ռոգովան՝ «Միլտոն» նժույգով («Նաիրի» ակումբ)։

 

B դասում 2-րդ հորիզոնականում հայտնվել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ռոբերտ Խաչատրյանը՝ «Պենտելի» նժույգով, իսկ 1-ին հորիզոնականում՝ Ալբերտ Սուքիասյանը՝ «Սպեկտրալ» նժույգով։

 

Մրցութային երկրորդ օրը D դասում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը՝ «Աժուռ» նժույգով («Սիլ» ակումբ), 1-ին հորիզոնականը ևս զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը՝ արդեն «Սուպեր Ալիանս» նժույգով («Սիլ» ակումբ)։

C դասում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Գեորգի Ղազարյանը՝ «Սպրուտ» նժույգով («Մուլտի Գրուպ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը՝ «Գանձ» նժույգով (Հ․ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն), իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը՝ «Պենտելի» նժույգով («Սիլ» ակումբ)։

B դասում 2-րդ հորիզոնականում հայտնվել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ «Սպեկտրալ» նժույգով, 1-ին հորիզոնականում՝ «Նաիրի» ակումբը ներկայացնող Անյա Ռոգովան՝ «Միլտոն» նժույգով։

Մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը և առաջնության գլխավոր մրցավար Միքայել Ղազարյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում