Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Ավինյան

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Ավինյան

Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախագիծն այն է, ինչ եղել է նախագծված նախկինում և մենք հիմա Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը:

Ներկայացված էսքիզները նախագծվել են «Գաֆէսճեան» թանգարանի համար. շենքի նախագիծն ու հիմքերի կառուցումն արդեն ավարտված էր, երբ շինարարությունը դադարեցվեց 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:

Մասնագիտական թիմն այժմ պատրաստ է թարմացնել թանգարանի նախագիծը՝ հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին ու կենտրոնացնել ուժերը՝ շինարարությունը վերսկսելու համար»,- գրել է Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում