Նիգերիայում զինյալները շուրջ 200 դպրոցականների են առեւանգել

Զինված մարդիկ շուրջ 200 դպրոցականների են առեւանգել Նիգերիայի Նիգեր նահանգում, մեկ մարդ զոհվել Է: Այդ մասին հաղորդել Է Punch թերթը՝ վկայակոչելով իշխանություններին եւ տեղի բնակիչներին: Հրատարակության տվյալներով՝ զինյալները կիրակի օրը՝ մայիսի 30-ին, հարձակվել են Թեգինա քաղաքի դպրոցի վրա: Նրանք կրակ են բացել, ինչի արդյունքում երկու մարդ հրազենային վերքեր Է ստացել:
Նրանցից մեկը մահացել Է, իսկ մյուսը գտնվում Է օրհասական վիճակում: Նիգեր նահանգի իշխանությունները հաստատել են հարձակման փաստը, բայց հայտարարել են, որ առեւանգվածների թիվը չի հաստատվել: Սա սովորողների առաջին առեւանգումը չԷ Նիգերիայում: Նրանց ազատ արձակելու դիմաց չարագործները հաճախ փրկագին են պահանջում: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ելուզակները ազատ են արձակել Կատունա նահանգի համալսարանի 14 ուսանողների, որոնց առեւանգել Էին դեռ ապրիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ