Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ21 հավաքականը 11-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ21 հավաքականը 11-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ հավաքականը Դորտմունդ էր մեկնել 10 մարզիկով, այսինքն` ներկայացված էր բոլոր քաշային կարգերում: Սակայն մեր հավաքականը չկարողացավ հաջող ելույթ ունենալ, եղան հավասար պայքարում մի քանի ցավալի պարտություններ, որոնք ի վերջո ազդեցին թիմի ընդհանուր ցուցանիշի վրա:
Հիշեցնենք, որ մեր հավաքականը ընդամենը 1 մեդալ նվաճեց, այն էլ բրոնզե: Միակ մեդալակիրը 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանն է: Հավաքականին միավորներ բերեցին ևս 4 մարզիկներ:
Նշենք, որ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանի հավաքականը:
Կարծիքներ