Turn.am – Հայաստանի առաջատար հարթակը ծառայություններ փնտրելու և առաջարկելու համար

Turn.am – Հայաստանի առաջատար հարթակը ծառայություններ փնտրելու և առաջարկելու համար

Հայաստանում արդեն գործում է նոր հարթակ և հավելված ծառայությունների ոլորտի համար:

Turn.am-ը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում կամ առաջարկում են ծառայություններ Հայաստանում:
 

Կայքում առաջնահերթություն է տրվում հարմարավետությանն ու պարզությանը, այդ իսկ պատճառով ծառայությունները ներկայացվում են հստակ դասակարգված և բացառվում է կողմնակի ինֆորմացիայի առկայությունը։

Turn.am-ի նպատակն է հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը:

Կայքի և հավելվածի խելացի որոնման համակարգը օգնում է մի քանի հպումով գտնել մոտակա գործող ցանկացած ծառայություն, որոնք գրանցված են կայքում․ Turn.am-ում կարող եք հեշտությամբ գտնել բոլոր տեսակի ծառայություններ՝ ավտոսպասարկում, վերանորոգում, մաքրություն, գեղեցկության ծառայություններ, իրավաբանական աջակցություն, հաշվապահություն, Բեռնափոխադրում , վեբ ծրագրավորում, մարքեթինգ և տասնյակ այլ ոլորտներ։

Ծառայություն մատուցողներին Turn.am-ը կօգնի՝

  • գտնել նոր հաճախորդներ և ընդլայնել համագործակցության շրջանակները,
  • ունենալ ներկայանալի և գեղեցիկ բիզնես էջ,
  • տեսնել պրոֆեսիոնալ ստատիստիկա ձեր էջի և ծառայությունների մասին,
  • ունենալ բարձր տեսանելիություն որոնման համակարգերում (Google,Yandex,Bing):

Ծառայություն որոնողներին Turn.am-ը կօգնի գտնել առավել համապատասխան, ամենամոտ գտնվող և ամենավստահելի ծառայությունները։

Ինչո՞ւ օգտվել Turn.am-ից

  • Գրանցված բոլոր կազմակերպությունների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները ստուգվում են ադմինիստրացիայի կողմից, և հրապարակվում է միայն հավաստի ինֆորմացիա:
  • Հարթակը թույլ է տալիս գնահատել կազմակերպություններն ու ծառայությունները, տեսնել այլ հաճախորդների գնահատականներն ու կարծիքները և համեմատել ծառայությունները՝ լավագույնը գտնելու համար։
  • Կայքից օգտվելը ԱՆՎՃԱՐ է թե՛ ծառայություն մատուցողների և թե՛ որոնողների համար. չկան գրանցման վճարներ, չկան միջնորդավճարներ:

Կայքի հիմնադիր Ռաֆայել Տոբելյանը նշեց․ «Հայաստանում շատ է զգացվում նման հարթակի բացակայությունը, մենք արել ենք ամեն ինչ, որ լրացնենք բացը, և լուծենք ոլորտում առկա խնդիրները՝ միևնույն ժամանակ ապահովելով օգտատերերի կողմից հարթակի պարզ օգտագործումը»։ 

Հղումով կարող եք ծանոթանալ կայքի հնարավորություններին, գրանցել կամ գտնել Ձեզ անհրաժեշտ ծառայություններ ՝ Հայաստանում ծառայություններ գտնելու առաջատար հարթակ՝ Turn.am:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում