Առողջապահության նախարարությունը ներկայացնում է բարձր ջերմաստիճանի ժամանակ վարվելակերպի կանոնները

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է բարձր ջերմաստիճանի ժամանակ վարվելակերպի կանոնները

Օգոստոսի 10-14-ը՝ ցերեկը, ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Այդ պատճառով առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ կանոնների հետևել այս եղանակին։

Այսպիսով՝ ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար կարևոր է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

․ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում,օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2.5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։

․ Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

․ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,

․ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

․ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում