Եվրոպայում տարածվել է 1 եվրո արժեցող տների վաճառքի գաղափարը

Եվրոպայում տարածվել է 1 եվրո արժեցող տների վաճառքի գաղափարը

1 եվրո արժեքով տներ. սա կատակ չէ: Իտալիան՝ մասնավորապես Սիցիլիան առաջինն էր, որ հայտարարեց 1 եվրո արժողությամբ տների վաճառքի մասին: Բանն այն է, որ Սիցիլիայում կան բանզաթիվ տներ, որոնք լքված են. տան տերերը հեռացել են մեծ քաղաքներ կամ մայրաքաղաք՝ լավ աշխատանք գտնելու հույսով:

1 եվրո արժեքով տան գնորդը պարտավորվում է նորոգել այն կարճ ժամկետում՝ քաղաքի ճարտարապետությանը համահունչ: Դա միակ պահանջն է գնորդից: Փոխարենը նա ստանում է այդ երկրում կացության կարգավիճակ: Սիցիլիայի փորձը, ընդհանուր կասկածների և տարակուսանքների ֆոնին, արդյունք է տվել: Եվ դա այնքան լավ է ստացվել, որ շատ երկրներ սկսել են ընդօրինակել:

Այսօր տասնյակ տներ Իտալիայի փոքր քաղաքներում՝ Աբրուցո, Մոլիզե, Սարդինիա, Սիցիլիա և Պուլիա, վաճառվել են յուրաքանչյուրը միայն մեկ եվրոյով: Այս կերպ քաղաքապետարանները կարողացել են գրավել նոր քաղաքացիների, երիտասարդ զույգերի և նույնիսկ արտերկրից ժամանած մարդկանց, որոնք որոշել են օգտվել Իտալիա տեղափոխվելու առաջարկից:

Գաղափարը տարածվել է նաև  Բալկաններում: Այստեղ ևս սկսվել է շատ ցածր գներով տների վաճառք: Փաստն այն է, որ այժմ Խորվաթիայում, Սերբիայում, Բուլղարիայում կան աներևակայելի էժան և կատարյալ տներ նրանց համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել վերանորոգման մեջ և այնուհետև ապրել փոքրիկ եվրոպական գյուղի բացարձակ հանգստության մեջ՝ քաղաքային աղմուկից հեռու: Օրինակ՝ Բուլղարիայում տները ցնցող գներ ունեն: Որոշ տների արժեքը 20 հազար եվրոյից պակաս է, կան անգամ 10 հազարից էլ էժան տներ:

Դրանք չնչին գներ են, բայց, ինչպես Իտալիայում գտնվող 1 եվրո արժեքով տներում, այս դեպքում ևս անհրաժեշտ է որոշակի նորոգում կատարել: 

Կիպրոսը ևս առաջարկում է մատչելի տներ: Այս չքնաղագույն կղզին, որտեղ ամբողջ տարին հնարավոր է վայելել բյուրեղյա մաքուր ծովը և արևը, գտնվում է Մերձավոր Արևելքում և Եվրամիության մաս է: Կիպրոսում կյանքը նման է անվերջանալի արձակուրդի, այդ պատճառով հազարավոր մարդիկ որոշում են ապրել այդ կղզում: 

The RightMove կայքը առաջարկում է  50 000 եվրոյից ցածր գնով երկսենյականոց բնակարաններ, կան նաև փոքր-ինչ նորոգված բնակարաններ, որոնց գինը 40 000-ից ցածր է, 1 եվրո արժեքով տների վաճառքի գաղափարը տարածվում է նաև Գերմանիայում: Բրանդենբուրգ  քաղաքը ևս առաջարկում է խաղաղ անկյունում նորոգման կարիք ունեցող միանգամայն  հաճելի տներ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում