Երբ է Զարուհի Բաթոյանը ստացել պարգևավճար և ուր է ուղղել այն

Երբ է Զարուհի Բաթոյանը ստացել պարգևավճար և ուր է ուղղել այն

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսելով արցախցիների՝ Հայաստանում ունեցած կենցաղային խնդիրների մասին նշեց.

«Մեր հայրենակիցների հետ, միասնական ջանքերով ամբողջ խնդիրը լուծվում է, նախարարությունը պարզապես համակարգում է և շուտով մենք կներկայացնենք միջնաժամկետ ծրագրերի նախագիծը, որը հնարավորություն կտա որոշակի փոխհատուցման մեխանիզմներ ունենալ կոմունալ վարձերի և այլ ծախսերի համար: Ինչ վերաբերում է սնունդին, ապա դրա համար ֆինանսավորումը հատկացված է, իսկ այն կազմակերպությունները, ովքեր հենց այս կերպ են ուզում աջակցել, կարող են դիմել համայնքներին»:

Նախարարը նշեց, որ այնուամենայնիվ, լրացուցիչ աջակցությունը չի խանգարի:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ վերջին անգամ պարգևավճար է ստացել սեպտեմբերին և աշխատավարձի հետ ուղղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ հոկտեմբերին չի ստացել ոչ աշխատավարձ, ոչ պարգևավճար:

«Պարգևավճար, բնականաբար, չեմ էլ ստանալու: Բացի դա, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում եմ նաև ամսական վճարումների համակարգին»,-ասաց նախարարը:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում