Գյումրիում մի ջեբկիր ծիկրակում է պաստառները ու վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում․ Քնարիկ Հարությունյանը՝ Ռուբեն Մխիթարյանի մասին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքի էջում գրել է.
Ջեբկիրը մնում է ջեբկիր:
Փետրվարի 10-ին մեր թիմը հաստատում է նախնական պաստառների սլոգանը և դիզայնը:
Փետրվարի 17-ին նյութը մտնում է տպարան:
Փետրվարի 18-ին դուրս է գալիս տպարանից և հասնում Գյումրի:
Նույն օրը Գյումրիում մի #ջեբկիր ծիկրակում է պաստառները ու վրայի գրվածքը որպես հեշթեգ դնում իր էջում:
Մի երկու դատարկագլուխ էլ սկսում են դամ պահել ու #ջեբկիրին զոհ ներկայացնել:
Փաստերը ձեր աչքի առաջ են:
Կարծիքներ