Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան

Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվող հանդիպմանն ու գրել.

«Պատերազմ այլևս չի լինելու:

Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու:

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են:

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:

ԿԵՑՑԵ Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜, կա ապագա!

ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ,

Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում