Ոսկու գները նվազել են

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 0.43 տոկոսով կամ 8.1 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1860.4 դոլարի: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.07 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով 25.078 դոլարի:
Ոսկու գնանշումներն ամբողջ անցած շաբաթը եզրափակեցին գրեթե 3 տոկոս աճով։ Ներդրողներն այս կերպ արձագանքեցին 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գնաճի առավելագույն մակարդակի վերաբերյալ տվյալներին։
Կարծիքներ