Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել

Մայիսի 10-ին ժամը 20:57-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՊԾ-ն:
Պարզվել է, որ բախվել են Վ․ Ա-ի վարած «Ուազ» և Ա․ Բ-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևորներ՝ Ս․ Ռ․ Ա-ն և Կ․ Ի-ն թեթև մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ վարորդ`. Ա․ Բ-ն, փրկարարները ստորին վերջույթի վնասվացքով դուրս են հանել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան օգնություն և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ` Կ. Ի-ի, Ս. Ա-ի և Կ. Ա-ի վիճակները գնահատվել են բավարար:
Ժամը 22:20-ի դրությամբ դուրս են գրվել հիվանդանոցից: Իսկ վարորդ` Ա. Բ-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Կարծիքներ