Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը

Լատվիայի խորհրդարանի որոշմամբ՝ արգելվել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը,- հայտնել է Լատվիայի Սեյմի մամուլի ծառայությունը:

«Սեյմը փոփոխություններ է ընդունել գյուղատնտեսության և գյուղի զարգացման մասին օրենքում, որոնք արգելում են Ռուսաստանից և Բելառուսից Լատվիայում սպառման համար գյուղատնտեսական և կերային արտադրանքի ներմուծումը», - ասվում է Լատվիայի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Այն ապրանքների վրա, որոնք Լատվիայով տարանցվում են ԵՄ այլ երկրներ, այդ արգելքը չի տարածվում։

Այս արգելքը չի տարածվում Լատվիայով ԵՄ այլ երկրներ տարանցիկ ապրանքների վրա։

Արգելքը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում