Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել

Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է հանրային միջոցների խնայողության խիստ ռեժիմ մտցնելու որոշման մասին՝ դրանք ջրհեղեղից տուժած քաղաքացիներին ուղղելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախագահը նաև հավաստիացրել է, որ բոլոր տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն»,- հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Տոկաևի խոսքով՝ ամենակարեւորը փոխհատուցումն է, և այն կվճարվի։ Բացի այդ, միջոցներ կհատկացվեն նրանց, ովքեր կորցրել են իրենց բնակարանը կամ վերանորոգման կարիք ունեն։

«Ով ուզում է բնակարան տեղափոխվել, մենք բնակարաններ կգնենք, կտանք։ Այդ տները զանգվածաբար կառուցվելու են մինչև ձմեռ, ես խնդիր եմ դրել կառավարության առջև՝ շինարարությունը սկսել առաջիկա ամառվա ամիսներին և ամբողջությամբ վերացնել աղետի հետևանքները»,- Կոստանայի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահի խոսքերն է վկայակոչել նրա մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Տոկաևը ջրհեղեղներն անվանել էր ամենամեծը վերջին 80 և ավելի տարիների ընթացքում, իսկ մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ մարտի սկզբից վտանգավոր ջրհեղեղների գոտիներից տարհանվածների թիվը գերազանցել է 113 հազարը, որից գրեթե 40 հազարը երեքխաներ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում