Իսրայելից ամուսնական զույգը ձերբակալվել է Էրդողանի պալատը լուսանկարելու համար

Իսրայելից ամուսնական զույգը ձերբակալվել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պալատը լուսանկարելու համար։ Գործը քննում է Իսրայելի ԱԳՆ-ն, սակայն թուրքական իշխանությունները որեւէ պաշտոնական տեղեկություն չեն տրամադրում ձերբակալության մասին, գրում է Jpost-ը։
Իսրայելցիները լուսանկարներն ուղարկել են WhatsApp-ում ընտանեկան չաթ։ Նկարն արվել է, երբ մոտակայքում նավ է անցել։ Զույգը չի իմացել, որ համալիրի լուսանկարումը Թուրքիայում օրենքի խախտում է։
«Նրանց հանցանքն այն է, որ նրանք լուսանկարել են Էրդողանի պալատը անմեղ ճանապարհորդության ժամանակ»,-ասել է փաստաբան Նիր Յասլովիցը: «Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ արդարադատությունը պահանջում է արտաքին գործերի նախարարությունից անել ամեն ինչ, որպեսզի Իսրայելի քաղաքացիները չկալանավորվեն պետության սահմաններից դուրս»: Ynet-ի փոխանցմամբ՝ նախագահի խորհրդական Իսահակ Հերցոգը զրուցել է զույգի ընտանիքի հետ։ «Նրանց որդին հինգ տարեկան է եւ աուտիզմ ունի»,-Ynet-ին ասել է ընտանիքի անդամներից մեկը: «Մայրը մի քանի ժամը մեկ զանգում էր նրան ու խոսում Skype-ով: Հիմա նա շոկի մեջ է եւ անընդհատ հարցնում է՝ որտե՞ղ են հայրիկն ու մայրիկը։ Մենք չգիտենք, թե ինչ ասել նրան, եւ դա կոտրում է մեր սրտերը»,-նշել է նա: Զույգը պետք է ներկայանա դատավորին, որը, հավանաբար, կհրամայի նրանց ազատ արձակել: Ըստ աղբյուրների՝ նրանք ուրբաթ օրը ամենայն հավանականությամբ հետ կարտաքսվեն Իսրայել։
Կարծիքներ