Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Հունիսի 2-ին՝ ժամը 18.30-ին, «ԲՄՎ 528» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 02.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 53-ամյա Նարինե Թորոսյանը մահացել է:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

«ԲՄՎ 528»-ի վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում