ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող ուժերը ընկել են Արայիկ Հարությունյանի հետևից. Հովսեփ Խուրշուդյան

ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող ուժերը ընկել են Արայիկ Հարությունյանի հետևից. Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ուժերը ընկել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետևից։ Մինչև անցած տարի նրա ընտրվելը նախագահ՝ ես վերապահումներ ունեի իր հանդեպ, հաշվի առնելով կոռուպցիոն որոշ սխեմաներում նրա ներգրավվածությունը Արցախի վարչապետ եղած տարիներին, անկախ այն բանից, որ այն մեծ չի եղել։ Սակայն Արցախյան պատերազմում Արայիկ Հարությունյանի հսկայական դրական դերակատարությունը, որի մասին տարբեր վստահելի մարտիկներից ու շատ եմ լսել, քաջությունն ու անձնվիրությունը, ապաև Հայկ Խանումյանին և Մանե Թանդիլյանին իր կառավարության կազմում ընդգրկելը, նաև նրա ինքնուրույն արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ այլ հանգամանքներ, ինձ ստիպեցին փոխել իր մասին կարծիքս։ Կոչ եմ անում Արցախի իմ գործընկերներին աջակցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, թույլ չտալ արկածախնդիրներին խաղալ Արցախի ապագայի հետ և սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջև»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում