Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Մենք երախտապարտ ենք բոլորիդ՝ ձեր գործընկերության համար։ Մասնավորապես՝ խոսում եմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ հանդիպել եմ անցած շաբաթ։ Շնորհակալ եմ ձեզ՝ ցույց տալու համար, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը։ Երբ զենքերը, սպանություններն ու ավերածությունները մի կողմ են դրվում, և ներդրում է կատարվում ժողովրդի ու բարգավաճման մեջ, հնարավոր են մեծ ձեռքբերումներ։ Ուստի շնորհակալություն երկուսիդ էլ կատարած քայլերի համար», — ասել է Վենսը։


Կարծիքներ