Ականի պայթյունից վնասվածք է ստացել ՊՆ զինծառայող. մանրամասներ

Ոչ մարտական պայմաններում վնասված է ստացել պայմանագրային զինծառայող։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով.
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»։
Ըստ տարածված տեղեկությունների՝ ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ էր տեղափոխվել 1996թ. ծնված զինծառայող։
Նշենք, որ հրապարակումների համաձայն՝ զինծառայողը ականապայթյունային վիրավորում է ստացել ոտքերի շրջանում:
Կարծիքներ