Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ

Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ

Քաբուլի արևմտյան հատվածում պայթյուն է որոտացել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը։

Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսում։ Կան վիրավորներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Շրջանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, բնակեցված է հիմնականում շիա մահմեդականներով։ Զոհերի մասին առայժմ տեղեկույթյուններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում