Աֆղանստանի պաշտպանության նախարարի տուն են ներխուժել զինված անձինք

Աֆղանստանի պաշտպանության նախարարի տուն են ներխուժել զինված անձինք

Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլա Խան Մոհամմադիի տուն են ներխուժել մի քանի զինված անձինք, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են ականատեսն ու Քաբուլի ոստիկանության աղբյուրը:

Հայտնի է, որ ավելի վաղ այդ շրջանում մեքենա է պայթել և փոխհրաձգություն է սկսվել։

Իր հերթին Պաժվակ գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, հայտնել է, որ գեներալ Մոհամմադին իր տան վրա հարձակման ժամանակ չի տուժել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում