ԱՀԿ-ն հայտնել Է մեկ շաբաթում աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին

Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք եւ ավելի քան 73 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել Է 15 տոկոսով, մահացությունն՝ 8 տոկոսով, հունիսի լույս 9-ի գիշերը հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ նշելով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 914 հազար:
«Հիվանդության եւ մահվան նոր դեպքերի թիվը շարունակել Է նվազել. շաբաթվա ընթացքում հաղորդումներ են ստացվել 3 միլիոնից ավելի վարակվածների եւ ավելի քան 73 հազար մահացածների մասին, ինչը համապատասխանաբար 15 տոկոսով եւ 8 տոկոսով քիչ Է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշել Է ԱՀԿ-ն իր համաճարակաբանական տեղեկագրում: Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 6-ն աշխարհում արձանագրվել են 3 016 005 նոր վարակվածներ եւ 73 807 մահացու վախճան: Հունիսի 6-ի դրությամբ ընդամենը եղել են ախտահարման 172 673 097 դեպք եւ հիվանդների մահվան 3 718 944 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել Է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում, այդ թվում Հարավ - արեւելյան Ասիայում (31 տոկոսով) եւ Եվրոպայում (17 տոկոսով), դրա հետ մեկտեղ զգալի աճ Է արձանագրվել Աֆրիկայում (25 տոկոսով):
Մահացությունն աճել Է Արեւմտա - խաղաօվկիանոսյան տարածաշրջանում (19 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (4 տոկոսով), ինչպես նաեւ Աֆրիկայում (2 տոկոսով), բայց կրճատվել Է Եվրոպայում (21 տոկոսով), Հարավ - արեւելյան Ասիայում (21 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 368 հազար մարդ եւ մահացել ավելի քան 8 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահաման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 34 հազար մահացու վախճան:
Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 1 միլիոն վարակվածներ, մահացել Է 23 հազարից ավելի մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 914 հազարով: Այնուհետեւ հետեւում են Բրազիլիան (ավելի քան 449 հազար նոր դեպք), Արգենտինան (ավելի քան 212 հազար), Կոլումբիան (ավելի քան 175 հազար), ԱՄՆ-ը (ավելի քան 99 հազար), Իրանը (ավելի քան 67 հազար), Ռուսաստանը (ավելի քան 62 հազար), Մալայզիան (ավելի քան 52 հազար), Չիլին (ավելի քան 50 հազար), Ֆրանսիան (ավելի քան 47 հազար), Թուրքիան (ավելի քան 46 հազար) եւ Ֆիլիպինները (ավելի քան 45 հազար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ