Չեխիայում վարչապետ Բաբիշի կառավարությունը հրաժարական է տվել

Չեխիայում վարչապետ Բաբիշի կառավարությունը հրաժարական է տվել

Չեխիայի կառավարությունը, որը գլխավորում Է «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) քաղաքական շարժման նախագահ Անդրեյ Բաբիշը, նոյեմբերի 11-ին հրաժարական Է տվել: Այդ մասին հայտնել Է CNN Prima News հեռուստաալիքը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, երկրի Սահմանադրության համաձայն՝ պետք Է Բաբիշի նախարարների կաբինետին հանձնարարի շարունակել պարտականությունները մինչեւ իր կողմից նոր կառավարության նշանակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում