Թրամփը հայհոյել է Նաթանյահուին եւ նրան մեղադրել դավաճանության մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայհոյել է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ասել, որ ինքը չի շփվել նրա հետ այն պահից, երբ նա շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ, գրում է Axios-ը։
«Առաջինը, ով շնորհավորեց (Բայդենին), Բիբի Նեթանյահուն էր, մի մարդ, ում համար ես արել եմ շատ ավելին, քան որևէ մեկի համար, ում հետ գործ եմ ունեցել… Բիբին կարող էր լռել: Եվ նա սարսափելի սխալ թույլ տվեց», ասել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում:
«Այդ ժամանակվանից ես նրա հետ չեմ խոսել, «թող ․․․ լինի», ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նախկին նախագահն ընդգծել է, որ իրեն «դեռ դուր է գալիս Նեթանյահուն ու նաև գնահատում է «հավատարմությունը»։
Կարծիքներ