Դանիան պարզաբանել է ռուս ֆուտբոլասերներին Եվրո-2020-ի խաղին թույլ չտալու պատճառը

Մոսկվայում գտնվող Դանիայի դեսպանությունը պարզաբանել է, թե ինչու է ռուսաստանցի ֆուտբոլասերներին արգելվել ներկա գտնվել Եվրո-2020-ի խմբային փուլի Դանիա-Ռուսաստան հանդիպմանը։
«Կորոնավիրուսի հետ կապված Դանիան և եվրոպական այլ երկրներ սահմանափակել են երկիր մուտք կատարող մարդկանց քանակը։ Այդ սահմանափակումները կախված են կոնկրետ երկրում համաճարակի տարածման աստիճանից։ Այդ օրենքը գործում է բոլորի համար և կապ չունի ոչ Ռուսաստանի, ոչ էլ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ։ ՈՒԵՖԱ-ն լիովին տեղյակ է այդ մասին», - ասել է Դանիայի դեսպանատան ներկայացուցիչը։
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, Դանիայի կառավարությունը մերժել է ռուսաստանցի 2000 ֆուտբոլասերներին այցելել Եվրոպայի առաջնության Դանիա-Ռուսաստան խաղին, որը կայանալու է հունիսի 21-ին Կոպենհագենում։
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նամակով դիմել է Եվրոպայի ֆուտբոլի միությանը և Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ այդ հարցին լուծում տալու համար, սակայն Դանիայի կառավարությունը մերժել է դրանց։
Կարծիքներ