Խարխլված դպրոցի շենքի փոխարեն Կաթնաղբյուրում կառուցվել է նորը. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Կաթնաղբյուրի դպրոցի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.
«Խարխլված դպրոցի շենքի փոխարեն Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում կառուցվել է նորը։
140 երեխայի համար նախատեսված դպրոցի նոր շենքը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, տրամադրվել է 712,3 մլն դրամ:
Բարով վայելեք սիրելի փոքրիկներ»:



Կարծիքներ