Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնը միակն է, ուր չկան վարակված բժիշկներ

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնը միակն է, ուր չկան վարակված բժիշկներ

«Այսօր լրացավ երեք ամիսը, ինչ վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվեց՝ որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն:
Ամփոփելով կոլեկտիվի աշխատանքը՝ նշեմ, որ կենտրոնում բուժվել են միայն Covid 19 դրական հիվանդներ, որոնց գերակշռող մեծամասնությունը ունեցել է թոքբորբեր:
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել 170 հիվանդներ:
Այսօր դուրս է գրվում ապաքինված 1000-րդ պացիենտը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը՝ նշելով, որ կենտրոնը միակն է հանրապետությունում և գուցե՝ տարածաշրջանում, որ եռամսյա աշխատանքի արդյունքում կոլեկտիվում չունի վարակված ոչ մի աշխատակից:

«Ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում էպիդեմիոլոգիական ծառայությանը՝ հանձին բժշկուհի Մարգարիտա Վլադիմիրի Շադինյանի:

Շնորհակալ եմ ողջ կոլեկտիվից:

Պայքարում ենք միասին»,- գրել է բժիշկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում