Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է

Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է

Հայաստանի ազգային գրադարանի և Google Cultural Institute-ի համագործակցության արդյունքում Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է։

Ազգային գրադարանից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայ գրատպության առաջնեկները» առցանց ցուցադրությունը միջազգային լսարանին է ներկայացնում հայ գրատպության 500- ամյա պատմությունն ու անցած ճանապարհը` ցուցադրելով առաջին հայատառ տպագիր աշխատությունները:

«Հայ գրատպության առաջնեկները» հավաքածուն՝ միջազգային հարթակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում