Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր. Տոկաևը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը

Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր. Տոկաևը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը

Այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդայնված կազմով հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Տոկաևի խոսքով՝ այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար․ «Հայաստանը Ղազախստանի համար առանցքային գործընկեր է առևտրային և տնտեսական կապերի համար»,- ասաց Տոկաևը:

«Մեր փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում: Մեր համագործակցությունը թե՛ առևտրատնտեսական, թե մշակութա-մարդասիրական, թե՛ կրթական ոլորտներում էապես և շարունակաբար զարգանում է:

Ցանկանում են ընդգծել, որ մեր միջպետական հարաբերությունները առաձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը»,- ասել է Տոկաևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում