Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել է ազգային անվտանգության սպառնալիք

Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել է ազգային անվտանգության սպառնալիք

Ուկրաինայում ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին հաղորդվում է երկրի մշակույթի նախարարության կայքում:

Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում Կիրկորովին ավելացնելու պատճառները չեն նշվում: Նախարարության ցանկը թարմացվում է Անվտանգության ծառայության տվյալների հիման վրա։ Կիրկորովը ցուցակում ընդգրկված է նախարարության 2021 թվականի հունիսի 22-ի հրամանով: Գերատեսչությունն Անվտանգության ծառայությունից համապատասխան նամակ էր ստացել հունիսի 11-ին։

Հունվարին Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դավաճանության մասին, ում հետ ժամանակին մոտ է եղել, կիսել է բեմն ու հեռուստաեթերը: Սակայն Զելենսկին վերջերս փոխել է վերաբերմունքն ու արգելել Կիրկորովի մուտքն Ուկրաինա: Նշենք, որ անցանկալի անձանց ցանկում նախկինում հայտնվել էին ռուս այլ դերասաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում