Սուրբ Սարգսի տոնի առիթով 22 գնդերեց պարգևատրվել է

22 գնդերեց Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն:
Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների», - ասվում է հաղորդագրությունում:
Կարծիքներ