Աֆրիկյան երկրում ռուսաց լեզուն պարտադիր կդառնա

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆաուստին-Արչանժ Տուադերան ասել է, որ ռուսաց լեզուն երկրի բուհերում սովորելու պարտադիր առարկա է դառնալու։ Այդ մասին գրում է Газета-ն՝ հղում անելով РБК-ին ։
Ուսումնական ծրագրերում փոփոխություններ կկատարվեն ինչպես բակալավրիատի, այնպես էլ ասպիրանտների համար։ Նշվում է, որ ավելի վաղ՝ պետության մեկ այլ ղեկավար Ժան Բեդել Բոկասայի նախագահության օրոք, ռուսերենն արդեն ուսումնասիրվել էր երկրի բուհերում։
2019-ին որոշել են ռուսաց լեզուն վերադարձնել միջնակարգ դպրոցի ուսումնական պլան, իսկ հաջորդ տարի այն պարտադիր դարձնելու են բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Նախաձեռնությունը Մոսկվայի և Բանգիի միջև համագործակցության ծրագրի մի մասն է. հունվարին նախատեսվում է կրթության նախարարների հանդիպումը: Այն պետք է տեղի ունենա Ռուսաստանի մայրաքաղաքում։
Հավանաբար կքննարկվի ռուս ուսուցիչների Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն ուղարկելու հարցը։
Կարծիքներ