Մեսսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը թոփ լիգաներում խփած գոլերի քանակով

Մեսսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը թոփ լիգաներում խփած գոլերի քանակով

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ Եվրոպայի թոփ լիգաների ռեկորդակիր խփած գոլերի քանակով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

ՊՍԺ-ի հարձակվողը «Ստրասբուրգի» հետ խաղում բացել է հաշիվը 59-րդ րոպեին։ Սա նրա 496-րդ գոլն է թոփ-5 առաջնություններում՝ 577-րդ խաղում։

Նախկինում ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով 626 խաղում խփել է 495 գոլ։

Եվրոպայում Մեսսին խաղացել է «Բարսելոնայում» (մինչև 2021 թվականի ամառը) և ՊՍԺ-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում