«Մարի Իզմիրլյան» մանկատան սաները ներկայացումից հետո հանդիպել են ԿԳՄՍ նախարարի և դերասանների հետ

«Մարի Իզմիրլյան» մանկատան սաները ներկայացումից հետո հանդիպել են ԿԳՄՍ նախարարի և դերասանների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարի Իզմիրլյան» մանկատան մի խումբ սաների նախօրեին հրավիրել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ դիտելու «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը (բեմադրումը՝ Ռուզան Խաչատրյանի):

Ներկայացումից հետո երեխաները բեմում զրուցել են դերասանների հետ, նրանց ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, կիսվել կերպարների մասին իրենց տպավորություններով: Նրանք նաև ոգևորությամբ ծանոթացել են թատրոնի հետնաբեմին, դերասանական արվեստին ու դերասանների առօրյային:

Միջոցառմանը հետևել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացման ավարտից հետո երեխաների հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նրանց նախասիրություններով, խորհուրդ տվել իրենց առօրյայում անպայման ժամանակ հատկացնել մշակույթի և արվեստի մասին իմացությանը և խոստացել, որ ԿԳՄՍ նախարարությունը նրանց համար հաճախ կկազմակերպի նմանատիպ միջոցառումներ:

Հանդիպման ավարտին երեխաները նախարարության կողմից հմտությունները զարգացնող տարաբնույթ խաղեր են նվեր ստացել:

Նշենք, որ ներկայացումը «Մարի Իզմիրլյան» մանկատան սաների համար բեմադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» միջոցառման շրջանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում