Թունիսի ափերի մոտ փրկել են շուրջ 100 միգրանտի

Թունիսի ափերի մոտ փրկել են շուրջ 100 միգրանտի

Թունիսի առափնյա պահպանության ծառայությունը խափանված նավից փրկել է 95 միգրանտի։ Փրկարարական օպերացիան կատարվել է Ջարջիս շրջանում, հայտնում է Anadolu-ն։

Փրկվածներից 59-ը Սուդանի, 17-ը՝ Սիրիայի, 7-ը՝ Եգիպտոսի, 6-ը՝ Բանգլադեշի, 3-ը՝ Գվինեայի, 2-ը՝ Գանայի և մեկը՝ Թունիսի քաղաքացիներ են։

Միգրանտներով նավը երեկ դուրս էր եկել Լիբիայի Սաբրատա քաղաքից։ Միգրանտները տեղափոխվել են Ջարջիս նավահանգիստ։ Միգրացիոն կենտրոնում նրանք կենթարկվեն պարտադիր կարանտինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում