«Տեսլա»-ի վարորդը կոտրել է լուսակիրը, բախվել ծառին և ինքնագլորին․ 41-ամյա տղամարդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Մարտի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Թորոսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող լուսակիրը ապա առաջ ընթացել բախվել ծառին։
Այնուհետ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև կայանատեղիում տեղադրված վճարովի ինքնագլորին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար 1 տարով ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է։
Կարծիքներ