Սարերը չեն կարող կանգնեցնել գետի հոսքը դեպի ծով. Չինաստանը պատասխանել է Ավստրալիային

Ավստրալիայում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարության որոշումը՝ բոյկոտել Չինաստանում կայանալիք ձմեռային Oլիմպիական խաղերը, հակասում է Պեկինի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին Կանբերայի հայտարարություններին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավստրալիայում Չինաստանի դեսպանատունը նշել է ավստրալական կողմի հայտարարությունն այն մասին, որ իր պաշտոնյաները չեն մասնակցի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին: Օլիմպիական կանոնների համաձայն, [այլ երկրների] պաշտոնյաները հրավիրված են Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Սարերը չեն կարող կանգնեցնել գետի հոսքը դեպի ծով»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ՝ նշելով, որ ավստրալացի մարզիկների հաջողությունը կախված չէ ավստրալացի պաշտոնյաների ներկայությունից և որոշ ավստրալացի պաշտոնյաների քաղաքական դիրքերից։
Կարծիքներ