Լեհաստանի նախկին նախագահը Նավալնիին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լեհաստանի նախկին նախագահը Նավալնիին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան ռուս ընդդիմադիր  գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Այս մասին հայտնում է Gazeta Wyborcza-ն։

«Ես շատ ուրախ եմ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ի նշան նրա համարձակության եւ կոռուպցիայի բացահայտման, քաղաքական բազմակարծության պաշտպանության եւ Ռուսաստանի աճող ավտորիտար ռեժիմին դիմակայելու ջանքերին»- ասել  է Վալենսան:

Նա հավելել է, որ Նավալնին «պայքարում է տոտալիտարիզմի դեմ ժողովրդավարության իդեալների համար այնպես, ինչպես ինքն է պայքարել կոմունիզմի դեմ Լեհաստանում մի քանի տասնամյակ առաջ»:

Տեղեկացնենք, որ  1983 թվականին Վալենսիին շնորհվել Է Խաղաղության Նոբելյան մրցանակ։

Վալենսի խոսքով ՝ քաղաքական ակտիվիստները շարունակում են մեռնել կամ սպառնալիքի տակ մնալ, չնայած միջազգային հանրության ամենաբարձր մակարդակով ճանաչմանն ու հարգանքին:

Ավելի վաղ Նավալնիի Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել նորվեգացի օրենսդիրները: Մրցանակի են առաջադրվել նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը, Բելառուս ընդդիմադիրներ Սվետլանա Տիխանովսկայան, Մարիա Կոլեսնիկովը եւ Վերոնիկա Ցեպկալոն եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում