Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

«Հայկական կողմը, միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության համաձայնագրի կնքումը»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցին:

Ըստ Սիմոնյանի՝ քննարկումները շարունակվում են:

«Կա համաձայնություն առաջիկայում այդ քննարկումները շարունակելու: Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, իրավական դաշտում գոյություն չունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում