Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարք անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին

Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարք անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքին:

«Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- իր էջում նշել է նա:

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում