Չինական Հուբեյ նահանգում ջրհեղեղն առնվազն 21 մարդու կյանք է խլել

Չինական Հուբեյ նահանգում ջրհեղեղն առնվազն 21 մարդու կյանք է խլել

Առնվազն 21 մարդ է մահացել չինական Հուբեյ նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղից։ 4 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Տարերային աղետը Լյուլին քաղաքին հարվածել է երեկ։ Տեղումների քանակը գերազանցել է 10 մմ/ժամը։ Ջրի մակարդակը կազմել է 3․5 մետր, իսկ քաղաքի որոշ շրջաններում՝ հասել 5 մետրի։

Տարածաշրջանում էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը խափանվել են։

Ընդհանուր առմամբ տարերային աղետի հետևանքներից քաղաքում տուժել է ավելի քան 8000 մարդ, նահանգում՝ 108 700։ Մոտ 6000 մարդ է տարհանվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում