Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև հստակեցրել է, որ երեք երկրների արտգործնախարարներն առանձին են խոսում։

Ըստ աղբյուրի, նախատեսվում է քննարկել Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։

Օրակարգում է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման քննարկումը, ինչպես են իրականացվում այն պայմանավորվածությունները, որոնք Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը արձանագրել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց եռակողմ հայտարարություններում։

Հշեցնենք, ավելի վաղ երկկողմ հանդիպումներ էին կայացել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահի միջև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում