Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին: Այս մասին հայտնում է «Լուրերը»՝ հղում անելով ՀՀ կառավարության մամուլի ծառայությանը:

Այն հարցին, թե արդյոք վարչապետը պատրաստվում է նիստի շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կառավարության մամուլի ծառայությունից պատասխանել են, որ այս պահին կա միայն նիստին մասնակցելու օրակարգ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում