Հագվի գյուղում 1988թ-ի երկրաշարժից հետո վթարային դարձած դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Հագվի գյուղի դպրոցի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.
«Հագվի գյուղում 1988թ-ի երկրաշարժից հետո վթարային դարձած դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը։
32 տարի վթարային շենքում սովորելուց հետո Հագվի գյուղի երեխաները հիմա կարող են ավելի անվտանգ ու բարեկեցիկ պայմաններում կրթվել։
Բարով վայելեք սիրելի հագվեցիներ»:


Կարծիքներ