ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պապիկ է դարձել (լուսանկար)

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պապիկ է դարձել (լուսանկար)

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի դուստրը՝ 30-ամյա Քսենիա Շոյգուն, երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում:

«Աղջի՛կ է, երջանիկ ենք», - գրել է նորաթուխ մայրիկը:

Հայրը ֆիթնես բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովն է:

Սերգեյ Շոյգուն երրորդ անգամ է պապիկ դարձել: Նրա ավագ դուստրը ՝ Յուլյան, ունի երկու երեխա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում