Սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարների ցուցակում Xiaomi-ն զբաղեցրել է 2-րդ տեղը

 Սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարների ցուցակում Xiaomi-ն  զբաղեցրել է 2-րդ տեղը

Xiaomi-ն այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարների ցուցակում։ Այս մասին գրում է Forbes-ը։ 

Ցուցակը գլխավորել է հարավկորեական Samsung-ը՝ 19 տոկոս։ Xiaomi-ն՝ 17 տոկոս։ Ընկերությունը երրորդ տեղ է մղել Apple-ին, որի բաժինը կազմել է 14 տոկոս։

Ըստ աղբյուրի, ընկերության մատակարարումների ծավալը Լատինական Ամերիկա ավելացել է ավելի քան 300 տոկոսով, Աֆրիկա՝ 150, Արեւմտյան Եվրոպա՝ 50 տոկոսով։ Ընդ որում՝ նրա խոսքով, Xiaomi-ի սահմանած միջին գները մոտ 40 տոկոսով ցածր են, քան Samsung-ինը, 75 տոկոսով ցածր, քան Apple-ինը։ Ուստի, այս տարի ընկերության համար առաջնահերթ է թանկ սարքերի վաճառքի ավելացումը, ինչպիսին է Mi 11 Ultra-ն, նշել է վերլուծաբանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում