Իրանը ձգտում է արդիականացնել կործանիչների արտադրության տեխնոլոգիան. պաշտպանության նախարար

Իրանը ձգտում է արդիականացնել կործանիչների արտադրության տեխնոլոգիան. պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իրանը ձգտում է արդիականացնել կործանիչների արտադրության տեխնոլոգիան:

Ինչպես փոխանցում է «ԻՍՆԱ» գործակալությունը, այս մասին նախարարը հայտարարել է ելույթ ունենալով «Աերո Հնդկաստան 2021» ցուցահանդեսի ժամանակ՝ ասիական երկիր կատարած այցի շրջանակներում:  

«Իրանցի օդային արդյունաբերության փորձագետների ջանքերի շնորհիվ մենք հայրենական արտադրատեսակներ ենք զարգացրել, ինչպես օրինակ՝ «Կովսար» կործանիչը, «Յասին» ուսումնական կործանիչը և ուղղաթիռների ու անօդաչուների տարբեր նախատիպեր: Իրանցի փորձագետների ջանքերի շնորհիվ լավ հեռանկարներ ենք տեսնում Իրանի ավիացիոն արդյունաբերության ոլորտում և հուսով ենք հնարավորինս շուտ զարգացնել տեխնոլոգիաները»,- շեշտել է իրանցի նախարարը:

Վերջինս հավելել է, որ բոլոր այս ձեռքբերումները գրանցվել են՝ անկախ Իրանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում