Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 364 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 364 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 629 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 4,06%, վերջին 14 օրը –3,67%, վերջին 7 օրը –4,07%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 376 200 դեպք: Ապաքինվել է ևս 423 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 358 227:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, ընդհանուր՝ 5 443։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 296 074 մարդ, օրական՝ 6 488:
Կարծիքներ